Ո՞ր պետության քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են ամենաշատ երկրներ այցելել

Երկիր մուտքի արտոնագրային (վիզայի) ռեժիմը սահմանափակում է շատերի ճամփորդելու հնարավորությունը։ Որոշ երկրներ ազատ արտոնագրային ռեժիմ ունեն միայն մի քանի պետության հետ։ Օրինակ՝ Հայաստանի քաղաքացիություն ունեցողների համար Շենգենյան համաձայնագրի երկրներ այցելելը բարդ է։ Մուտքի արտոնագիր ստանալու համար պետք է դեսպանատուն ներկայացնել տարբեր փաստաթղթեր, սակայն այս դեպքում չի կարելի վստահ լինել, որ անձնագրում կլինի այնքան բաղձալի կնիքը։ Հավելենք, որ ՀՀ քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի կամ այն տեղում ստանալու պայմանով 52 պետությունում հյուրընկալել։

Վարկանիշը կազմելու համար 2017-ին ուսումնասիրել են 193 երկրի և տարածքային միավորումների մուտքի արտոնագրերի հետ կապված վարած քաղաքականությունը։

Այսպես, Գերմանիայի բնակիչները միանհամայն ազատ կարող են այցելել 159 երկիր։ Նույն կերպ 159 երկրում կարող են հյուրընկալվել նաև Սինգապուրի քաղաքացները։ Շվեդիայի քաղաքացիները վիզայի ազատականացման խնդիր չունեն 158 երկրում, Դանիայինը՝ 157, Ֆինլանդիայինը՝ ևս 157։ Նույն քանակությամբ երկրներ առանց մուտքի արտոնագրի հետ կապված բարդությունների կարող են այցելել իտալացիները, ֆրանսիացիները, իսպանացիները, նորվեգացիները։

Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի անձնագրեր ունեցողներն առանց մուտքի արտոնագրի կարող են հայտնվել 157 երկրում։ Շվեյցարայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Ավստրիայի, Պորտուգալիայի և Ճապոնիայի քաղաքացիներն այդպիսի առավելություն ունեն 156 երկրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: