Ո՞վ է ամենաազդեցիկ և ոճային տղամարդը

Ազդեցիկ և հասարակության մեջ բարձր դիրք գրավող տղամարդկանց համար ոճն առաջնային է։ Տեսնենք, թե ով է ամենաազդեցիկ և ոճային տղամարդը՝ գործնական դրես կոդի շրջանակում՝ ըստ VOTUME Image Agency-ի։

Ամենաոճային քաղաքական գործիչներից առաջինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է։ Նրա ոճում աչքի են ընկնում էլեգանտությունը և պահպանողականությունը՝ լավ սանրվածք, թանկարժեք կոստյումներ, ժամացույց։

Նախագահը բավականին խիստ, սակայն էլեգանտ և էներգետիկ տեսք ունի։ Մակրոնը նախընտրում է մուգ կապտավուն երանգները։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վառ օրինակն է այն բանի, թե ինչպես են համադրվում «քաղաքականություն» և «ոճ» բառերը։ Առաջին անգամ մյուս քաղաքական գործիչների ֆոնին նա առանձնացել է երկնագույն վերնաշապիկով և վառ կարմիր փողկապով։

Օձիքների ճիշտ ընտրված չափսը, ինչը համապատասխանում է նրա սանրվածքին, առանց բաճկոնի երկարատև ելույթները նրան ոճային են դարձնում։ Ինչ վերաբերում է գուլպաներին, դրանք արտացոլում են Թրյուդոյի քաղական հայացքները։

Աարոն Շոքն ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ է, հանրապետական։ Կոնգրեսի ամենաերիտասարդ անդամը ոչ պաշտոնապես համարվում է Ամերիկայի գեյ-կուռքը։ Կոնգրեսականը կրում է Zegna ապրանքանիշի կոստյումներ։

Ահարոնի կերպարներում առկա են և՛ վանդակներն ու զոլերը, և՛ տարբեր զարդանախշերը։ Նա հաճախ է գործածում զոլավոր կամ զարդանախշերով փողկապներ։ 

Էնրիկե Պենյա Նետոն Մեքսիկայի նախկին նախագահն է։ Նրա կերպարին առանձնահատկություն է հաղորդում սովորական, սակայն ձյունաճերմակ վերնաշապիկը։ Մազերը նա միշտ հարդարում է գելով։

Էնրիկեն մուգ երանգի կոստյումներ է նախընտրում։ Դա ավելի է ընդգծում նրա պաշտոնական կարգավիճակը։ Կստյումները Էնրիկեն համադրում է վառ երանգների փողկապների հետ։

Արքայազն Հարին այս վարկանիշում տեղ է զբաղեցնում ոչ թե ոճի, այլ ոճի էվոլյուցիայի համար։ Շատերը դա անվանել են «Մեգանի էֆեկտ»։ Միայն ամուսնությունից հետո է նա սկսել նորաձև հագուստ կրել։

Սասեքսի դուքսը սկսել է կրել ավելի նուրբ երանգների նրբաճաշակ կոշիկներ, վերարկուներ՝ համադրված քաշմիրե շարֆերի նեյտրալ երանգներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: