Ո՛վ հայկական իշխանություն, թող ես թքնեմ քու ճակատիդ․․․ Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանն արդեն հայտնի է իր սուր գրառումներով։ Նա մշատապես հանդես է գալիս քննադատական խոսքով՝ ուղղված իշխանություններին։

Նա ընդդիմական հայացքներ ունի և հաճախ է հայտնում այդ մասին իր լսարանին։ Եվ ահա Կարեն Քոչարյանը կրկին հանդես է եկել  մի գառմամբ, որտեղ խոսել է արդարության բացակայության  մասին և նշել, որ արդարությունն ուղղակի չկա, գոյություն չունի։

Գրառման ավարտին մեջբերել է հայտնի գրողի Սիամնթոյի հայտնի խոսքերն արդարության մասին։ Կարեն Քոչարյանը մասնավորապես գրել է․ «Գրիգորի Խաչատուրովին չեմ ճանաչում… երբևէ չեմ էլ տեսել… ոչ էլ նրա հորը:

Բայց, երբ Հայաստանում Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվում է, իսկ տարատեսակ կրիմինալ տարրեր, մարդասպաններ, տարատեսակ «ձկներն ու մկները», հղի կնոջը սպանողները հանգիստ վայելում են իրենց անիծյալ կյանքը, անվերջ ուզում ես բարձր գոռալ.

Ո՛Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ Ո՛Վ, ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈԻՆ, ԹՈՂ ԵՍ ԹՔՆԵՄ ՔՈՒ ՃԱԿԱՏԻԴ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: