Շնորհավոր ութսունամյակդ, Մամ ջան․․․Նունե Եսայանը հուզիչ հրապարակումը մայրիկի տարեդարձի առիթով

Նունե Եսայանը բավականին մեծ ակտիվություն ունի սոցիալական տիրույթում։ Երգչուհին իր սոցհարթակում ներայացնում է դրվագներ աշխատանքային ակտիվ գործընթացից և ընտանեկան ջերմ կադրեր, որտեղ հիմնականում կարեկի է տեսնել երեխաներին, իսկ երբմեն նաև՝ ծնողներին։

Մի առիթով երգչուհին ասել էր, որ ինքն այն երջանիկներից է, որ ծնողները կողքին են և մեծ ուժ ու էներգիա են տալիս։ Այս անգամ Նունեն համացանցային իր հարթակում ներկայացրել է մայրիկի լուսանկարը, որին կից շնորհավորել է նրա տարեդարձը։

Երգչուհու մայրիկը դարձավ 80 տարեկան։ Նունե Եսայանն օրվա առիթով գրել է․ «Շնորհավոր ութսունամյակդ, Մամ ջան։ Շնորհակալ եմ Տիրոջը․․․»։

Մեկնաբանություններում Նունեի հետևորդները, ընկերները և հարազատները ակտիվ են եղել։ Նրանք շնորհավորել են սիրելի երգչուհու մայրիկի տարեդարձը և լավագույն մաղթանքներով հանդես եկել։

Մենք նույնպես շնորհավորում ենք և երկար տարիների առողջ կյանք մաղթում։ Նյութին կից ներկայացնում ենք  երգչուհու կողմից հանրայնացված լուսնկարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: