Շանթ Հարությունյանը խնդրահարույց հայտարարություններ է արել

Շանթ Հարությունյանը ասել է,որ Նիկոլ Փաշինյանը հատուկ գործ բացեց Ծառուկյանի վրա, որովհետև Ծառուկյանը նրա դեմ բան ասեց, շատ հին բան է։ Ռուսաստանում էլ նույն բանն է։

Մեկը դեմ բան ասեց՝ ձերբակալում են։ Խոդակովսկուն հիշենք,որը խոսեց Պուտինի հետ կոռուպցիայի մասին ու ինչ եղավ ու քանի գործ բացվեց։  Ես չեմ պաշտպանում Ծառուկյանին,բայց Նիկոլենց պահվածքը սովետական է։ Հարությունյանը Սորոսի թեմային անդրադառնալով,ասել է, կարո՞ղ է ԱԱԾ-ն չգիտեր,որ Սորոսը վտանգ է։

Վանեցյանը հաղորդավար Սաթիկ Սեյրանյանի հաղորդմանը պարզ ասեց՝ Սորոսը վտանգ է։ Մեր երկրում դավաճանները շատ են բոլորս էլ գիտենք, դրա համար էլ Ծառուկյանը վստահության ստորագրություններ է վերցրել,որովհետև գիտեր,որ կարող է ու դավաճանեն։ Նիկոլը Լևոնի պես մեծամիտ է,մտածում է բացառիկ է։

Ամենավատը նա է, որ դա ճիշտ չէ։ Օրինակ,Հովիկ Աբրահամյանը շատ համեստ քաղաքական գործիչ էր ի տարբերություն Նիկոլենց։ Ինչ վերաբերում է Քոչարյանին,ապա երկուսն էլ,թե Նիկոլը թե,Քոչարյանը հապաղում են մարտի 1-ի գծով,ուզում եմ Քոչարյանին հավատամ,ինքը «բրենդով» տղա է,Նիկոլը դա չունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: