Շակիրայի և Ժերար Պիկեի առանձնատները՝ Բարսելոնայում և Մայամիում

Իսպանացի ֆուտբոլիստ և կոլումբիացի երգչուհի։ Որտե՞ղ կարող է բնակվել այդպիսի փայլուն զույգը։ Իհարկե, նրանց շքեղ տները գտնվում են Բարսելոնայում և Մայամիում։

Ժերար Պիկեի հայրենի քաղաքում՝ Բարսելոնայում են լույս աշխարհ եկել նրա երկու որդիները՝ Միլանը և Սաշան։ 2012-ին ձեռք բերված տան մերձակայքում մարզադաշտ է գտնվում, որտեղ մարզվում է ընտանիքի հայրը։

Բարձր պարիսպները հայտնի զույգին օգնում են թաքնվել պապարացիներից և կողմնակից աչքերից։ Իսկ շինությունից հիանալի տեսարան է բացվում դեպի շրջակայք։

Արտաքինից առանձնատունը վարդագույն է և հիշեցնում է հոլիվուդյան առանձնատները։ Ճեմուղին հյուրերին դիմավորում է նարնջի ծառերով։

Տունն ունի մի քանի ննջարան, գրադարան, բիլիարդի խաղասրահ։

Դրսում կա երկու ավտոտնակ և լողավազան։

Շքեղ, լուսավոր հյուրանոցը ժամանակակից ձևով է ոճավորված։

Զույգի՝ Մայամիի առանձնատան տարածքը 2 հազար քառ․ կմ է։

Իհարկե, այս առանձնատանը ևս լողավազան կա։

Հյուրասենյակը «լի է» սպիտակա-երկնագուն բազմոցներով ու բարձերով։

Գրքերի և հեռուստատեսության սիրահարների համար կա առանձին սրահ։

Ընդարձակ են նաև ճաշասենյակն ու խոհանոցը։

Տանն առկա է նաև բիլիարդի սրահ, ինչպես նաև մարզասրահ։

Понравилась статья? Поделиться с друзьями: