Նոր մանրամասներ երեկ Արմավիրի կամրջից իրեն վայր նետած աղջնակի առողջական վիճակից

Երեկ առավոտյան մեծ ցավով իմացանք, որ Արմավիրի հայտնի կամրջից իրեն կեսգիշերին մոտ վայր է նետել մի տասնչորսամյա աղջնակ՝ Մարիամ անունով: Հրապարակվել էր, որ աղջնակին այնտեղի ոստիկանական ավտոմեքենայով անմիջապես տեղի քաղաքային հիվանդանոց են տեղափոխել:

Արդեն կեսօրին մոտ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի լրատվության բաժնից տեղեկացրին, որ աղջնակը տեղափոխվել է երևանյան այդ հիվանդանոցը:

Բուժհաստատության լրատվության բաժնի ներկայացուցիչ Գ. Դերձյանը դեպքից որոշ ժամանակ անց գրել էր, որ աղջնակին անհապաղ վիրահատել են, իսկ վիճակը ծանր է գնահատվել մասնագետների կողմից:

Այսօր Գ. Դերձյանը նոր տեղեկություն է տրամադրել աղջնակի առողջական վիճակի մասին: Ըստ հրապարակված տեղեկության՝ երեխան վիրահատությունից հետո փոխադրվել է դիմածնոտային բաժանմունք:

Նրա վիճակը դեռևս շարունակում է ծանր գնահատվել, սակայն նկատելի է որոշակի կայունություն: Հայտնի է, որ երեխայի՝ Մարիամի ստացած հիմնական վնասվածքները հենց դիմածնոտային հատվածում են:

Понравилась статья? Поделиться с друзьями: