«Նիկո՛լ, դու անբարոյական ես․․․ինչքան ապուշ, անբարոյական պետք ա լինել, որ սեփական ժողովրդին դնել հիմարի տեղ»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանն այսօր ասուլիսի է մասնակցել և  իր խոսքում անդրադարձ կատարել Նիկոլ Փաշինայնին, մասնավորապես՝ վերջին օրերին նրա կողմից հնչեցված հայտարարություններին։

«Նիկո՛լ, դու անբարոյական ես»,- հնչեցրել է Աշոտյանը այն բանի  համար, որ վերջերս Փաշինյանը հայտարարել էր, թե Ղարաբաղի կարգավիճակի հարց գոյություն չունի։

Նշել է, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի անբարոյականությունը ապացուցելու համար երկու էջանոց փաստաթուղթ կա, որը այսօրվա խառնաշփոթի մեջ անտարբերության ու մոռացության է մատնվել։ Վերոնշյալ փաստաթուղթը հասանելի է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

Ըստ այդ փաստաթղթի՝ պետք  է հանձնվեր հինգ շրջան և Արցախը կունենա միջանկյալ կարգավիճակ, իսկ 2-րդ փուլում արդեն պետք է հանձնվեր 2 շրջան և Արցախի հստակ կարգավիճակ։

«Ինչքան ապուշ, անբարոյական պետք ա լինել, որ սեփական ժողովրդին դնել հիմարի տեղ ու փորձել էդ խեղճ ու կրակ ժողովրդին խաբել։ Խաբեցի՛ր, որ էրեխեքին կերար, տակա՛նք»,- ասել է Արմեն Աշոտյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: