Նախանձ տալ… Անաիս Սարդարյանը հարս և տալ հարաբերությունների մասին․ տեսանյութ

Դերասանուհի Անաիս Սարդարյանը շարունակում է պահպանել ակտիվությունը սոցիալական իր հարթակներում։

Այս շրջանում դերասանուհու հրապարակումները ընտանեկան բնույթի են։ Նա երկու երեխաների մայրիկ է, ով օրվա մեծ մասն անցկացնում է երեխաների հետ և կենցաղային թոհուբոհի մեջ չի մոռանում և կիսվում է իր առօրյայով հետևորդների հետ և երկրպագուների հետ կապը սերտ պահպանում։

Այս անգամ Անաիսը ժամանակն անցկացրել է ամուսնու քույրիկի հետ։ Դերասանուհին հանրայնացրել է կարճ հոլովակ, որտեղ ինքը պատմում է իր վարսերի հարդարման մասին և նկատում, որ հոլովակը նկարահանելիս՝ ամուսնու քույրը ուշադիր նայում է իրեն։

Դերասանուհին սկսում է կատակել՝ ասելով, որ տալն իրեն նախանձում է, քանի որ ինքը կարճ վարսեր ունի, իսկ հարսիկը՝ երկար։

Այնուհետև դերասանուհու տալը շարունակելով հարսիկի կատակը՝ ընդունում է նախանձող տալի կեցվածք և հայացք։ Զվարճալի հրապարկումն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: