Մնա Տանը ․Գժվիր Մեզ Հետ․ հումորային տեսահոլովակ՝ կամերայինից․ բաց չթողնեք

Երևանի կամերային թատրոնն անչափ հետաքրքիր տեսահոլովակ է ներկայացրել՝ #ՄնաՏանը #ԳժվիրՄեզՀետ։ Հետաքրքիր ու յուրօրինակ գաղափարով կամերայինի դերասանները երգել են պոպուրի՝ տարբեր երգեր՝ հայերեն և իսպաներեն։ Նրանք նաև պարել են ու նվագակցել։

Որպեսզի ավելի նվազեցնեն թվացյալ սահմանները, դերասանները նույնատիպ հագուստ են ընտրել․ կապույտ ջինսե տաբատ և սպիտակ շապիկ կամ վերնաշապիկ։ Յուրաքանչյուրը թեև պարում ու երգում էր իր տանը, բայց ժամանակակից տեխնոլոգիաները նրանց միավորել են միասնական տեսահոլովակում՝ պահպանելով կապը միմյանց հետ։

Անչափ հետաքրքիր ու ոգևորող է ստացվել։ Եթե չլիներ կորոնավիրուսյան ախտը, վստահաբար, նման տեսանյութ չէր ստեղծվի, ինչն իրապես կտխրեցներ բոլորիս, չէ որ մեր սիրելի դերասաններին այսպիսի կերպարներում տեսնելն իրական հաճույք է բոլորիս համար։

Այնպես որ, վատի մեջ լավը գտնելով, տանը մնալ ու կամերայինի հետ գժվելով, վայելեք այս հրաշք տեսահոլովակը, որը դրական էներգիա կփոխանցի ձեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями: