«Միշտ կգամ այստեղ, նրան կսպասեմ, որովհետև եղբայրս չի ասել, որ հետ չի գալու..»․ քույրն իր տարեդարձին տորթով գնացել է եղբոր մոտ՝ Եռաբլուր․ հուզիչ տեսանյութ

Եռաբլուրը սրբավայր է, որտեղ այցելում են հարազատ ու անծծանոթ բազմաթիվ մարդիկ։ Այցելում են հարգանքի տուրք մատուցելու անմահացած տղաներին, ովքեր հանուն հայրենիքի չխնայեցին ամենթանկը՝ կյանքը։ Եռաբլուրը մի վայր է, որտեղ անվերջ կակրելի է լռել ու մնալ հասկացված։

Անվերջ լռել ու ասել ամեն ինչ։ Ախր խոսքերն այնքան ավելորդ են այստեղ։ Այստեղ լռությունն այնքան խոսուն է․ այնքան միտք ծակող և սիրտ մաշող։

Հեռվից, շատ հեռվից որդեկորույս մոր նվաղած ձայնն է լսվում, տարածվում շիրիմների վրա։ Տարածվում ինչպես մոր գուրգուրանք, շոյող ձեռք ու գթառատ սիրտ։

Անմահացած հերոսնեի մեկի քույրը իր տարեդարձին վերցրել է տորթը ու եկել Եռաբլուր եղբոր մոտ։ Նա չի հաշտվում իրականության հետ։ Հերոսը տասնութամյա Ռոբերտ Բաղդասարյանն է։

Ասյան, ասում է․ «Վերջին անգամ այստեղ եմ տեսել, և միշտ կգամ այստեղ, նրան կսպասեմ, որովհետև եղբայրս չի ասել, որ հետ չի գալու, որ գնացել է անվերադարձ…»։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: