Միայն տեսնեք Հասմիկ Խոջյանի երկու օրական դստերը․ ահա թե ինչպես է դերասանուհին հոգ տանում և խնամում փոքրիկին

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը մայր է դարձել։ Դերասանուհին մի քանի հրապարակամամբ է հանդես եկել և պատմել, թե ինչպես ամեն բան ստացվեց ու ցույց տվել, թե ինչ զգացողություններ ունի՝ տեսնելով փոքրիկին։

Հասմիկի մոտ պլանային կեսարյան էր նշանակված, սակայն ստացվեց անհապաղ բարդ վիրահատություն։ Այս մասին խոսելիս՝ Հասմիկը հայտնել է, որ շնորհիվ իր բանիմաց բժշկի ամեն բան արդեն մնացել է ետևում և ինքն ու փոքրիկը իրենց լավ են զգում։

Դերասանուհին փոքրիկին շնորհել է Նարէ անունը։ Եվ ահա հերթական հրապարակման ժամանակ նորաթուխ մայրիկը ցույց է տվել փոքրիկին՝ ինչպես է խնամում, օրորում և անվերջ ու անդադար ցանկանում է նայել փոքրիկ հրաշքին։

Դերասանուհուն շարունակ շնորհավորում են ծանոթ ու անծանոթ բազմաթիվ օգտատերեր, որոնց իր շնորհակալական խոսքն արդեն Հասմիկը հղել է։ Շնորհավորում ենք դերասանուհուն և երջանիկ մայրություն մաղթում, իսկ փոքրիկին՝ խաղաղ ու առողջ մանկություն։

Ստորև բերված տեսանյութում առաջարկում ենք դիտել դերասանուհու նոր հրապարակումը, որտեղ կտեսնեք նաև երկու օրական հրաշքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: