Միայն տեսնեք՝ ինչպես ընդունեցին Սիրուշոյին Արգենտինայի հանդիստաեսները․ սա անհավատալի է

Սիրուշոն մեծ ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Երգչուհուն սիրում են և բարձր գնահատում նրա արվեստը, որտեղ արծարծված է հայկական մշակույթը։

Սիրուշոն հաճախ է նշում, որ իր գործունեության նպատակն  է տարածել հայկականը և ողջ աշխարհում ցույց տալ հայկական մեծ մշակույթը։ Երգրուհին օրերս կրկին մեկնել էր Հայաստանից։

Նա սկզբում կանգ  է առել Փարիզում, կատարել մի քանի գործեր, հանդիպել ընկերներին, ապա մեկնել Արգենտինա։ Երգչուհին իր հրապարակումներից մեկում նշել է, որ իրեն հրավիրել են Պարագվային անկախության օրվան նվիրված համերգին։

Երգչուհու համար հայկական համայնքը մեծ ընդունելություն է կազմակերպել և մեծ ջերմությամբ դիմավորել, ապա ճանապարհել նրան։ Սրուշոն իրեն շատ սիրված է զգացել և իր խորին շնորհակալությունը հայտնել հայկական համայնքին, երկրպագուներին և իր խոսքում նշել, որ անչափ զգացված է նման ընդունելությունից։

Սիրուշոյի հրապարակումները և այս ամենի մասին առավել մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: