Միայն իմանաք, թե զույգն ինչպես է անվանակոչել նորածին որդուն

Եթե ճիշտ է, որ երեխայի ճակատագիրը կապված է նրա անվան հետ, ապա Ինդոնեզիայում ծնված այս փոքրիկի բախտը պարզապես բերել է։

Նա միանշանակ ապագայում սեփական ընկերությունը կհիմնի կամ առնվազն բարձր պաշտոններ կզբաղեցնի։

Հնարավոր է՝ այդպես են մտածել ծնողները, երբ որդուն Գուգլ են անվանակոչել։

Գուգլը լույս աշխարհ է եկել 2018-ի նոյեմբերի 30-ին, Ինդոնեզիայում։ Ծնողները՝ 31-ամյա Էնդին և 27-ամյա Էլլան, հայտարարել են, որ որդուն որևէ տեխնոլոգիական ընկերության պատվին անվանակոչելն իրենց վաղեմի երազանքն է եղել։

Նրանք քննարկել են նաև այլ անուններ։ Օրինակ՝ Microsoft, iPhone, iOS, Windows՝ ի վերջո նախընտրելով Գուգլը։

Իհարկե, ամեն օր չէ, որ երեխաներին այդպես են անվանակոչում, բայց ինչևէ․ յուրաքանչյուր ոք ազատ ընտրության իրավունք ունի։

Դե ինչ, հուսանք բախտը կժպտա փոքրիկ Գուգլին, և նա փայլուն ապագա կունենա, որը կարդարացնի նրա անունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: