Մերի Քոչարյանը երգ է նվիրել զինվորներին․ տեսանյութ

Պատանի երգչուհի Մերի Քոչարյանը ասպարեզում է վաղ տարիքից։ Մերին երգում է չորս տարեկանից ու զբաղվում է պրոֆեսիոնալ վոկալով։

Հայրը Մերիի ֆուտբոլիստ է նախկին իսկ հիմա իր պրոդյուսերն է։ Մերին քովերներ է անում շատ հաճախ տարբեր լեզուներով ու այդ միջոցով զարգացրել է իր ինսթագրամը։ 180,000 հետևորդ ունի, որը 16-ամյա Մերիի համար լավ ձեռքբերում է։

Այս անգամ հաշվի առնելով վերջին հակառակորդի ակտիվությունը, Մերին քովեր տարբերակով երգել է Նարե Գևորգյանի զինվորի մասին երգը։ Մերին զինվորական հագուստ է կրում, հոլովակը նկարել է տանը։ Աղջիկը զգում է ամեն բառը երգի ու կատարում է շատ գեղեցիկ, իր յուրահատուկ  մելիզմներով, որոնք շատ ճկուն են։

Մերին վերջերս նշել էր իր տարեդարձը և երազանք էր պահել, որ շուտ վերադառնա բեմ, որը շատ կարոտել էր։ Մերին դեռ սովորում է դպրոցում ու երևի կշարունակի իր ուսումը Երևանի կոնսերվատորիայում, որովհետև հստակ ընտրել է իր ապագան՝ դա երգարվեստն է։ Սակայն Մերին նաև նկարահանվում է ֆիլմերում։

Понравилась статья? Поделиться с друзьями: