Մեծ Բրիտանիայի «ամենավատ մայր»-ն աշխատանքի է անցել, սակայն շուտով կորցրել է այն

Բրիտանուհի Քարեն Մեթյուզն առևանգել է սեփական դստերը և հայտնի դարձել «Մեխ Բրիտանիայի ամենավատ մայր»-ը։

Նա աշխատանքի է անցել որպես տարեց զույգի խնամակալ, սակայն նրան աշխատանքից հեռացրել են իր հաճախորդի ամուսնու հետ մտերմիկ հարաբերությունների պատճառով։

Տարեց զույգը Մեթյուզին հանդիպել է եկեղեցում ծառայության ժամանակ։ Նրանք չեն իմացել նրա անցյալի մասին, սակայն խղճացել են և թույլ տվել իրենց խնամակալ աշխատել։ 65-ամյա կինը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո չի կարողացել տան հոգսերը հոգալ, ուստի նրան անհրաժեշտ էր մեկը, ով կօգներ մաքրության և ճաշ պատրաստելու հարցում։ Սկզբում ամեն ինչ լավ էր, սակայն շուտով կինը սկսել է կասկածել, որ Մեթյուզի և իր ամուսնու միջև պրոֆեսիոնալ հարաբերություններից ավելի մի բան կա։ Նա Մեթյուզին հեռացրել է աշխատանքից։

70-ամյա տղամարդը հաստատել է աշխատանքից հեռացնելու փաստը, սակայն ընդգծել, որ նրանց միջև միայն բարեկամություն է։

Քարեն Մեթյուզը հայտնի է դարձել 2008-ին, երբ դատապարտվել է դստեր՝ Շենոն Մեթյուզի առևանգման համար։ Երեխայի որոնողական աշխատանքները տևել են 24 օր, իսկ բրիտանական կառավարությունը դրա համար առնվազն 5 մլն  ֆունտ սթեռլինգ է ծախսել։ Դա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենածավալուն որոնողական աշխատանքն է եղել։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: