Մա՛յր ջան, շնորհավոր տարեդարձդ․․․ Ավետ Բարսեղյանը հրապարակել է մայրիկի լուսանկարը

Ավետ Բարսեղյանը սոցիալական հարթակներում որոշակի ակտիվություն է ցուցաբերում, որտեղ հանրայնացնում է ոչ միայն իր ստեղծագործություններն, այլև ընտանեկան որոշ կադրեր։

Այս անգամ Ավետը հանրայնացրել է մայրիկի լուսնակարը և կից գրառման մեջ ջերմորեն շնորհավորել մայրիկին տարեդարձի առիթով։

Ավետ Բարսեղյանը լուսանկարին կից գրել է․ «Մենք չէինք սկսվի, եթե չսկսվեիր դու․․․ Մա՛մ ջան, ծնունդդ շնորհավոր»։ Տիկին Ազգանուշին շնորհավորել են նաև մի շարք հայտնի դեմքեր, ովքեր ջերմագին բարեմաղթանքներ են հղել։

Առանձնացնում ենք Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը։ Հաղորդավարուհին գրել է․ «Ա՜խ, Ազգանուշ չքնաղագեղ, մա՛յր ջան, շնորհավոր տարեդարձդ, միայն առողջ և անսպառ ուժով։ Քո շնորհիվ էլ մեզ ես ուժ ու եռանդ տալիս։ Ավե՛տ ջան, դու արժանավորագույն որդի ես, էդքան բան»։

Նազենիին ի պատասխան Ավետ Բարսեղյանը ջերմագին շնորհակալություն  է հայտնել, ինչպես նաև խորապես շնորհակալ է եղել բոլոր-բոլոր շնորհավորողներից։ Մենք նույնպես շնորհավորում ենք և լավագույնը մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями: