Հրապարակվել է Մադոննայի Batuka երգի տեսահոլովակը

Համացանցում հրապարակվել է 60-ամյա Մադոննայի Batuka երգի տեսահոլովակը՝ նրա նոր՝ Madame X ալբոմից։ Այն բանից հետո, երբ երգչուհին հայտարարել է իր նոր՝ չորրորդ ձայնասկավառակի թողարկման մասին, նրա նոր տեսահոլովակները հայտնվում են մեկը մյուսի հետևից։

Այս անգամ Մադոննան ոգեշնչվել է Կաբո Վերդեի պատմությամբ՝ իր նոր ստեղծագործությունը տեղի երաժշտական ոճի պատվին անվանակոչելով։ Կանաչ հրվանդանի կղզիներն անվանում են ստրկավաճառության ծննդավայր։ Տեսահոլովակի սկզբում երգչուհին հիշեցրել է այդ փաստի մասին։ Նրա հետ միասին տեսահոլովակում նկարահանվել են պորտուգալական Orquestra Batukadeiras երգչախմբի սևամորթ կանայք։

Ժապավենում Մադոննան պարում է նրանց հետ աֆրիկյան մեղեդիների ներքո, օվկիանոսի ափին։ Սպիտակ գլխաշորերով կանանց ամբոխում ամերիկացի երգչուհին աչքի է ընկնում հակասականությամբ․ նկարահանումների համար նա սևահեր է դարձել։

Աֆրիկայի մշակույթը միշտ գրավել է երգչուհուն, իսկ հարավաֆրիկյան երկրից՝ Մալավիայից երեխաներ որդեգրելուց հետո նրա հետաքրքրությունն ավելի է մեծացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: