Հնդկաստանում փիղը կնճիթով տնից դուրս է բերել քնած երեխային և ոտնակոխ արել

Հնդկական գյուղերից մեկում ողբերգություն է տեղի ունեցել։ Վայրի փիղը կնճիթով տնից դուրս է բերել 7-ամյա աղջնակին և ոտնակոխ արել նրան։

Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Օրիսա նահանգի Մունդասահի գյուղում։

Նշվում է, որ գիշերը վայրի փիղը մտել է գյուղ, պատուհանից դուրս է բերել երեխային և տրորել է նրան։ Կենդանին փլուզել է նաև շինության պատի մի հատվածը, ինչի հետևանքով ևս երկու երեխա է տուժել՝ զոհվածի եղբայրը և քույրը։

Անչափահաս երեխաներին տեղափոխել են «Չամպուա» հանրային բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց օգնություն են ցուցաբերում։

Օրիսա անտառային նահանգում փղերի հարձակումը մարդկանց վրա հազվագյուտ երևույթ չէ։ Այս տարվա ապրիլին կենդանին ոտնակոխ է արել միանգամից հինգ մարդու։

Բացի այդ, Հնդկաստանում հաճախակի են միջադեպերը, երբ կենդանիները վնասում են մարդկանց։ Դրա վառ օրինակն է այն, որ կապիկը սպանել է մեկամյա երեխային։

Понравилась статья? Поделиться с друзьями: