Հնդկաստանում չորս ոտքերով եւ երեք ձեռքերով երեխա է ծնվել

Չորս ոտքերով եւ երեք ձեռքերով երեխա է ծնվել Հնդկաստանում:

Աղջիկը ծնվել է Հնդկական Տոնկա քաղաքում: Այս մասին գրում է The Mirror-ը ՝ կցելով լուսանկարները։
Բժիշկները կարծում են, որ 24-ամյա կնոջ մոտ, որը աղջիկ ու տղա է ունեցել, ի սկզբանե պետք է եռյակ լիներ։ Սակայն մնացել են միայն երկու պտուղներ, իսկ երրորդը միավորվել է դրանցից մեկի հետ։
Արդյունքում, փոքրիկ աղջիկը ծնվել է երեք ձեռքերով եւ չորս ոտքերով: Նրանք գտնվում են իր կրծքավանդակի եւ որովայնի վրա: Նորածնի մոտ ախտորոշվել են նաև շնչառական խնդիրներ։
Բժիշկները հույս ունեն, որ վիրահատությունից հետո կհաջողվի հեռացնել ավելորդ վերջույթները երեխայի մոտ և առողջությանը այլևս ոչինչ չի սպառնա:

Понравилась статья? Поделиться с друзьями: