Հիանալի լուր․ Ուկրաինայի հայերի համար չարթերային չվերթ է կազմակերպվել

Ուկրաինայում hայաստաn դեսպանաթյունը հիանալի լուր է հայտնել՝ նշելով՝ ապրիլի 28-ին հայերը կկարողանան հատուկ չարթերային չվերթով վերադառնալ հայրենիք։

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը բանակցություններ է վարել SkyUp ընկերության հետ և պայմանավորվել՝ երեքշաբթի օրը ժամը 15։00-ին Կիև-Երևան չվերթով հայրենիք վերադառնան ցանկացողները։ Ֆինանսական ողջ ծախսը հոգում է պարոն Շատվորյանը, ուղևորների համար չվերթն անվճար է։

Նշվում է՝ ինքնաթիռով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները և այդ մարդկան՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամները՝ դա ապացուցող փաստաթղթի առկայությամբ։ Ինքնաթիռում կա 150 տեղ, այդ պատճառով տոմսերը տարածվելու են դեսպանությունում սկսված հերթագրման հիման վրա։ Թռիչկը կատարվելու է «Բորիսպոլ» օդանավակայանից։

Հայրենիք ժամանած բոլոր ուղևորները 14 օրով մեկուսացվելու են՝ կարանտինային հատուկ վայրում։ Նրանց կեցությունն ապահովում է ՀՀ կառավարությունը։ Դա պարտադիր է՝ կորոնավիրուսային արհավիրքի դեմ պայքարում՝ հնարավոր վարակը չտարածելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: