Հայտնի լրագրող Ժիրայր Ոսկանյանի վիճակը շատ-շատ ծանր է․ ի՞նչ է պատահել նրան

Հայտնի և ակտիվ լրագրողներից Ժիրայր Ոսկանյանը վերջին շրջանում այլևս չի կարողանում նախկինի նման ակտիվ լրագրողական գործունեությամբ զբաղվել։ Նա հիվանդացել է, ընդ որում շատ ծանր։ Ամենից մտահոգիչն այն է, որ հայաստանյան բժիշկները չեն կարողանում հստակ ախտորոշում և բուժում նշանակել։

Ժիրայր Ոսկանյանի գործընկերներից Գոհար Հայրապետյանը իր սոցհարթակում մի փոքրիկ տեղեկություն է գրել Ժիրայրի առողջական վիճակի մասին՝ հայտնելով, որ մտադիր են նրան բուժման նպատակով արտերկիր տանել, ինչի համար առաջիկայում հանդես կգան դրամահավաքի առաջարկով։

Գոհար Հայրապետյանը մասնավորապես գրում է հետևյալը․ «Երևի շատերը գիտեն, որ արդեն մեկ ամիս է իմ գործընկեր Ժիրայր Ոսկանյանը շատ-շատ ծանր է։ Արդեն 5-րդ հիվանդանոցն ենք գնում, չեն կարողանում դիագնոզ դնել և պատճառը հասկանալ։

Լուծումը Ժիրայրին դուրս տանելն է։ Մենք պատարստվում ենք ֆանդրեզինգ անել, գումար հավաքել»։ Հիշեցնենք, որ Ժիրայրը պատերազմական օրերին գտնվում էր Արցախում և բավականին վտանգավոր պայմաններում լուսաբանում էր մարտական գործողությունները։

Понравилась статья? Поделиться с друзьями: