Հայտնի է երրորդ երեխայի սեռը

Գարիկ Պապոյանը և Մարիանան հայկական շոու-բիզնեսի ամենաերջանիկ և քողարկված զույգերից են: Զույգը ստվերում է պահում ընտանեկան երջանկության մանրամասները, և չի ցանկանում հայտվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Վերջերս հայտնի դարձավ, որ Գարիկն ու Մարիանան պատրաստվում են երրորդ երեխային ունենալ:

Երաժշտի կնոջ գեղեցիկ կարգավիճակը տեսանելի է լուսանկարներում եւ տեսանյութերում, որոնք Մարիաննան հրապարակում է Ինստագրամի իր էջում: Իսկ ամենաթարմերն արվել են վերջերս Դուբայում անցկացրած ընտանեկան հանգստի ժամանակ: Զույգը այս անգամ նույնպես չէր ցանկանում հանրայնացնել իրենց ընտանեկան նոր զարգացումները, սակայն դա նրանց մոտ չհաջողվեց:

Մարիանան ինստագրամյան իր էջում սթորի բաժնում տեղադրել է լուսանկարներ, որոնք ակնարկում են, որ երջանիկ ծնողները դուստր են ունենալու: Սա աստղային զույգի երրորդ աղջիկն է՝ Ամելին և Ադանեն քույր կունենան: Շնորհավորենք ծնողներին, և սպասենք երեխայի լույս աշպարհ գալուն

Понравилась статья? Поделиться с друзьями: