Հայկ Մարտիրոսյանը հաղթել է միջազգային օնլայն մրցաշարը

Թեև մարզաշխարհն իրապես դադարի մեջ է, բայց շախմատը շարունակում է ապրել՝ ոչ այնքան բնականոն, բայց ամեն դեպքում սպորտային ոգին պահելով։ Հայ տաղանդաշատ մարզիկ 19-ամյա Հայկ Մարտիրոսյանը դարձել է միջազգային ապրիլյան օնլայն մրցաշարի հաղթող, որին մասնակցել է 888 շախմատիստ, այդ թվում տիտղոսակիր Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե Լագրավը, Հիկարու Նակամուրան և այլն։

Մասնակիցների թվով նախորդ ռեկորդը կրկնապատկվել է ավելի քան երկու անգամ, քանզի շատ երկրներում կա լիարժեք կամ մասնակի կարանտին՝ կորոնավիրուսյան ախտի հետ կապված, բայց նման ռեկորդը, միևնույնն է, սպասելի չէր։

19-ամյա մեր հրաշք Հայկը գերազանցեց բոլոր սպասելիքներն ու հաղթանակ տոնեց։ Իսկ երրորդ տեղը նույնպես զբաղեցրեց հայորդին՝ Զավեն Անդրիասյանը։ Մրցանակային հիմնադրամն էլ կրկնապատկվելով կազմել է 2200 ԱՄՆ դոլար։ Հայկն արժանացել է 1000 դոլարի, իսկ մյուս մրցանակակիրները՝ 142,86-ական դոլարի։

Շնորհավորում ենք տաղանդաշատ մեր շախմատիստին ու անչափ հպարտանում նրա ձեռքբերումներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: