Համացանցում հայտնվել է մի հուզիչ տեսանյութ՝ Հայկոյի որդու մասնակցությամբ: Տեսանյութում հնչում է հոր խրատական խոսքը ՝ որդուն, հոր սիրո ու սրտի խոսքը: Հայրը մաղթում է որդուն երազանքներ, որոնք օգնում են մարդուն ապրել:
Որդին հոր երազանքների ցուցակում էր, իսկ հիմա իրականություն է, և ահա հնչում է հոր մենախոսությունը ՝որդուն ուղղված: Նա իր երազանքն է գտել որդու աչքերում, և այդ երազանքն արդեն թևեր ունի:
Հայկոյի հրաշք որդին, որ հոր կրկնօրինակն է , տեսնայութում դաշնամուրի առջև իր փոքրիկ մատներն է սահեցնում ստեղների վրայով: Հայկոն հայ երգարվեստում ուրույն ձեռագիր ունի , մեծ համբավ ու վաստակ: Նրա ստեղծագործությունները սիրառատ են , մի հնչյունից անգամ հնարավոր է կռահել , որ Հայկոն է երաժշտության հեղինակը:
Հայկոն ոչ միայն լավ կոմպոզիտոր է , այլև հրաշալի երգիչ: Երևանյան գիշերները ոչ ոք այնքան լավ չի նկարագրում իր երգով, ինչպես սիրելի երգիչը ՝ Հայկոն:
Опубликовано Lina Abrahamyan Воскресенье, 14 июня 2020 г.