Հայաստանում աշխատանք գտնելու կայքեր

Աշխատանք գտնելը երբեմն դառնում է իսկական գլխացավանք,հատկապես այն մարդկանց համար, որոնք այնքան էլ լավ չեն կողմնորոշվում ինտերնետային որոնողական համակարգում։ Դեռևս հինգ կամ վեց տարի առաջ,Հաաստանում օն-լայն աշխատանքի որոնումը իրական չէր։

Շատ քիչ կազմակերպություններ էին հայտարարություններ տեղադրում օն-լայն համակարգում, սակայն մեր օրերում վերափոխվել է ամեն բան։ Կան բավականին հարմար կայքեր,որոնք թարմացվում են ամեն օր։ Շատ մեծ կազմակերպություններ տեղադրում են իրենց հայտարարությունները առաջարկելով տարբեր ոլորտներում աշխատանքներ։

Ներկայացնենք դրանցից մի քանիսը։ Բավականին ճանաչված է stuff.am կայքը,որը ունի նաև ֆեյսբուքյան հասցե,ինչպես նաև Job.am-ը,Hire.am-ը ոլորտի ամենահներից է,որն արդեն երկար տարիներ ներկայանում է որպես աշխատանք որոնելու համար նախատեսված կայք։ Ֆեյսբուքյան gorc.ka էջը ևս բավականին շատ հետևորդներ ունի։

Նկատելի է,որ շատ պահանջված են ՏՏ մասնագետնեը, IT-Ի մասնագետները։ Գործատուները պահանջում են լեզուների իմացություն և առնվազն MC  իմացություն։ Շատերի համար բարդ է աշխատանք գտնել,քանի որ ժամանակակից պահանջները շատ մեծ են․իսկ մարդկանց մեծ մասը ունի մասնագիտություններ,որոնք չի կարողանում կիրառել։
Ամեն ինչ աշխարհում շատ արագ է փոխվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: