Համաձայնագիր տերմինը սխալ է օգտագործել։ Սա դեռ հայտարարություն է, կետեր են ընդամենը, որը արտահայտում է քաղաքական որոշումը։ Սա իրավական փաստաթուղթ դեռ չէ

Անդրեաս Ղուկասյան․ այսօր պարզ դարձավ, որ ընդունվել է որոշում, որի մեջ չկա համաձայնագիր, կա ընդամենը որոշում։ Համաձայնագիր տերմինը սխալ է օգտագործել։ Սա դեռ հայտարարություն է, կետեր են ընդամենը, որը արտահայտում է քաղաքական որոշումը։ Սա իրավական փաստաթուղթ դեռ չէ։ Ըստ էության այս որոշումը թուղթ է, որով երեք երկիր դուրս են գալիս ՄԻՆՍԿ-ի ձևաչափից փաստորեն։

Օրինակ Ֆրանսիան հայտարարեց, որ պետք է հայկական շահը կարևորվի, սակայն Ֆրանսիան միջամտություն չկարողացավ անել այդ որոշման մեջ։ Հայաստանը որոշակիորեն պատանդ է Ռուսաստանի ձեռքում, իսկ Արցախն էլ Ադրբեջանի և Ռուսաստանի։ Ռուսաստանն միանձնյա է ողջ որոշումները կայացրել, առանց ՄԻՆՍԿԻ ու ու չունեն առնչություն այդ որոշման կետերը։

Սա միակողմանի, Ադրբեջանին բավարարելու փորձ է, բավարվում է նաև Թուրքիան։ Իսկ մեր ազգային շահերը մինիմալացված են ու մակսիմալ արտահայտված են այն երկու երկների շահերը։

Փաստորեն Ռուսաստանը շահեց այս կռվից ու ռեգիոնում առավել հաստատվեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: