Կորոնավիրուսով վարակված տղան մանրամասներ է պատմում. տեսանյութ

Կորոնավիորւսի գոյության մասին տարբեր պատմություններ կան՝ ժխտող և հաստատող, շատերը հենց իրենց իսկ օրինակն են որոշում հանրայնացնել, մարդկանց հեռու պահելու համար համավարակի անդառնալի հետևանքներից:

Տեսանյութում ՀՀ քաղաքացիներից մեկը պատմում է իր հետ պատահածի մասին, նախքան թեստի պատասխանների հաստատումը , քաղաքացին թոքերի հետազոտություն է անցել, արդյունքում հաստատվել է է երկկողմանի թոքաբորբ:Ախտորոշման հենց նույ օրը սկսվել է թոքաբորբի բուժման պրոցեսը, որի արդյունքում վիճակը բարելավվել է :

Տղան նշում է , որ ինքը Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել այն պատճառով, որ Երևանի հիվանդանոցներում այլևս տեղ չկա: Հիվանդի կնոջը ,սակայն, ինչպես շատերին հիվանդանոց չեն ընդունել և տուն են ուղարկել հենց նույն պատճառով:

 

Տղան կոչ է անում մեծ ուշադրություն դարձնել հատկապես թոքերին, առաջին իսկ ախտանշանների դեպքում առաջինը ստուգել թոքերի վիճակը, որովհետև որքան շուտ սկսվի բուժումը, այնքան հեշտ կլինի վերականգնել մարդու վիճակը: Պետք է հաշվի առնել թոքերի արհեստական շնչառական սարքերի սղությունը նաև, քանի որ, ինչպես քաղաքացին է նշում,  օրինակ Վանաձորի հիվանդանոցում կա միայն մեկ սարք:

Понравилась статья? Поделиться с друзьями: