Կորած շունը երկու տարի անց առաջին անգամ տեսնում է տիրուհուն․ անչափ հուզիչ է

2017-ի ամռանը Մարիուպոլի բնակչուհին կորցրել է ալաբայ ցեղատեսակի շանը։ Կապուտաչյա շունն ապրել է մեծ, մասնավոր տանը։ Մի օր, երբ դռնակը բացվել է, կենդանին փողոց է դուրս եկել և անհետացել։

Լորդի տիրուհին՝ Նատալյա Ստադնիկը, կարողացել է պարզել, որ շանն ինչ-որ չարագործներ ավտոմեքենա են քարշ տվել։

Երկու տարի անց շանը գտել են «Երջանիկ կենդանիներ» ապաստարանի աշխատակիցները։ Անասնաբույժն այդ մասին գրառում է արել Facebook-ում։ Նատալյային այդ մասին ասել է Ավստրալիայում բնակվող ընկերուհին։ Կինն անմիջապես ապաստարան է գնացել։

Տիրուհին ճանաչել է նրան։ Հոտոտելով՝ շունը ևս ճանաչել է նրան ու գիրկը վազել։

Ապաստարանի աշխատակիցները նկարահանել են այդ հոգեցունց տեսարանը։

Չնայած որ շան տերերը պետք է լրջորեն զբաղվեն շան բուժմամբ՝ նրանք շատ ուրախ են, որ Լորդը կրկին տանն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: