Կանացի գեղեցկության հինգ էտալոն՝ տարբեր պատմական ժամանակաշրջաններում

Կանացի գեղեցկություն ասվածը շատ աբստրակտ հասկացություն է՝ հաշվի առնելով տարբեր մոտեցումներն ու կանոնները, որոնք գոյություն են ունեցել տարբեր ժամանակաշրջաններում՝ տարբեր ժողովուրդների շրջանում։

Այսպես, Հին Եգիպտոսում գեղեցկության մարմնացում են համարվել նիհարիկ կանայք՝ նուրբ դիմագծերով։ Նորաձև էին հաստ շուրթերն ու նշաձև, կանաչ աչքերը։ Որպեսզի դրանք մեծ թվային, եգիպտուհիներն աչքերում հատուկ հյութ են կաթեցրել։ Նրանք նաև կանաչ ներկ են օգտագործել՝ աչքերն ընդգծելու և եղունգները ներկելու համար։

Հին Չինաստանում գեղեցկության էտալոն են համարվել փոքրիկ ոտնաթաթերը։ Հանուն դրա դեռևս մանկուց կանանց ոտնաթաթերը պինդ կապել են։ Մեծ կամ միջին ոտքի չափս ունեցող կանայք ամուսնանալու հնարավորություն չեն ունեցել։

Հին Հունաստանում տարածված էր մարզված մարմինը։ Նորաձև էին մեծ աչքերն ու ուղիղ քիթը։ Ինչ վերաբերում է չափսերին՝ նախընտրելի էր, որ կուրծքը լիներ 86 սմ, ազդրերը՝ 93 սմ, գոտկատեղը՝ 69 սմ՝ 164 սմ հասակի դեպքում։

Հին հռոմեացիների շրջանում հատկապես հարգի էին շիկահեր վարսերն ու բաց մաշկը։ Դրա համար կանայք արևի տակ գունազրկել են վարսերը՝ նախապես դրանց այծի կաթ ու մոխիր քսելով։

Վերածննդի ժամանակաշրջանը Եվրոպայում թելադրել է գեղեցկության իր կանոնները։

Հարգի է եղել դեմքի ճերմակ երանգը, երկար պարանոցն ու լայն ճակատը։

Понравилась статья? Поделиться с друзьями: