Կա՛նգ առ․ ֆոտոնախագիծը ցույց է տալիս՝ ինչպես են գաջեթները կործանում իրական կյանքը

Լատվիացի հայտնի լուսանկարիչ Ա․ Լապկովսկին ստեղծել է #disconnectingconnection սոցիալական նախագիծը։ Այն ընդգծում է գաջեթների ազդեցությունը մարդկանց փոխհարաբերությունների վրա։ Այստեղ խոսքը ոչ թե ժամանակակից տեխնոլոգիաների նորույթներին է վերաբերում, այլ մեդալի հակառակ կողմին՝ դրանց կործանարար ազդեցությանը։ Հեռախոսները, գաջեթները մեր օրերում դուրս են մղում կենդանի ամեն ինչ։ Եվ դա, ցավոք, սովորական է դառնում։ Ամեն ինչ այնքան բնական ու նորմալ է թվում, որ հետ նայելու և կործանարար իրականությունը տեսնելու ոչ ցանկություն է մնում, ոչ էլ ժամանակ։

Լապովսկու ֆոտոնախագծի հիմնական թեման երեխաներն են։ Նա ինքը խոստովանել է, որ երբ մի անգամ ընկերներից մեկին է հյուրընկալել, երեխաները նստել են մեծերից առանձին։ Մեծերը հետաքրքիր թեմաներ են քննարկել, իսկ երեխաներն այդ ամբողջ ժամանակն անցկացրել են գաջեթներով զբաղվելով՝ խաղեր խաղալով, մուլտֆիլմեր դիտելով։

Դա էլ ոգեշնչել է հեղինակին ստեղծել իր ֆոտոնախագիծը։

Պատկերասրահում

Տանը

Անկողնում

Ընտանիք

Ընթրիք

Միայնակը

Գրադարանում

Ընտանեկան դիտում

Понравилась статья? Поделиться с друзьями: