Ի վերջո Մարինկա Խաչատրյանի հետ սիրավեպ կա՞, թե՞՝ ոչ․․․ պատասխանում է Դավիթ Աֆրիկյանը․ տեսանյութ

Սիրված դերասան Դավիթ Աֆրիկյանը Ամալյա Հովհաննիսյանի հյուրն է եղել։ Ամալյան և Դավիթը բավականին հետաքրքիր զրույց են ունեցել։

Զրույցի ողջ ընթացքում հնչել են հանրությանը հուզող հարցեր և պատասխաններ։Դերասանը խոսել է մեր երկրում կինոյի ներկայիս վիճակի մասին, խոսել ցանկալի փոփոխությունների և Հայաստանում դերասանի կարիերայի մասին։

Նաև խոսել է իր և դերասանուհի Մարինկա Խաչատրյանի հարաբերությունների, աղմուկ բարձրացրած սիրավեպի և այլնի մասին։ Խոսելով իր մասին՝ նշել է, որ ընկերասեր է, հարաբերություններ պահպանող և ընդգծել է, որ ընկերոջ սխալը սիրում է ուղիղ ասել նրան։ Մարինկայի հետ հարաբերությունների մասին նշեց, որ ինչ որ եղել է իր և Մարինկա Խաչատրյանի միջև, դա վերաբերվում  է միայն իրենց, նրանք հրաշալի հարաբերություններ ունեն։

Իսկ հարցին, թե Մարինկայի հետ սիրավեպ կա, թե՞ ոչ, Դավիթը պատասխանել է, որ չի եղել մի նախագիծ, որտեղ ինքը հանդես կգա որևէ դերասանուհու, երգչուհու հետ և իրեն տվյալ կերպարի հետ սիրավեպ չվերագրվի։

Հետաքրքրական զրույցն ամբողջական տարբերակով կարող եք դիտել ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: