Իվետա Մուկուչյանը ցուցադրել է վառ դիմահարդարումը

Երգչուհի և գեղեցկուհի Իվետա Մուկուչյանը Instagram սոցկայքում բավականին ակտիվություն է ցուցաբերում՝ երկրպագուներին պարգևելով իր լուսանկարները դիտելու հաճույքը։ Այսպես, օրերս երգչուհին սոցկայքում նոր լուսանկար է տեղադրել և ցուցադրել գեղեցիկ դիմահարդարումը։

Լուսանկարում Իվետան ճերմակ բաճկոնով է, մազերը «պոչիկ» է հավաքած։ Երգչուհին հայացքը հառել է դեպի տեսախցիկը, իսկ ձեռքով բռնել վարսերը։ Նա վառ և արտահայտիչ դիմահարդարմամբ էր։

Մակագրությունում Իվետան լավ օր է մաղթել բոլորին։

«Թող բացվի առավոտը թարմ»,-ասվում է մեկնաբանությունում։

Հետևորդները շտապել են մեկնաբանություններով ողողել լուսանկարը։

«Հիասքանչ է»,-գրել է երկրպագուներից մեկը։

«Տիկնիկ»,-հավելել է մեկ ուրիշը։

Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986-ին, Երևանում։ 1992-ին նա՝ ընտանիքի հետ միասին, տեղափոխվել է Գերմանիայի Համբուրգ քաղաք։

2009-ին վերադառնալով Հայաստան՝ մասնակցել է «Հայ սուպերսթար» նախագծին և հայտնվել 4-րդ հորիզոնականում։

Գեղեցկուհին 2016-ին Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» մրցույթում, որը տեղի է ունեցել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Իվետա Մուկուչյանն ընդգրկվել է առաջատարների տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։

Понравилась статья? Поделиться с друзьями: