Ինչպե՞ս են բուժաշխատողները շնորհավորհում վիրավոր զինվորին․ տեսանյութ

Վիրավորում ուեցող զինվորի ծնունդը նշել են հիվանդանոցում։ Մոտենում են տորթով ու մոմերով և Կորյունին խնդրում փչել մոմերը։ Կորյունը ինքնուրույն չի կարողանում, բայց ամբողջ սանիտարա-բժշկական կազմը նրան օգնում է։

Երևի քաջ Կորյունը երազանք է պահում, որ խաղաղություն լինի ու իր կարիքը էլ գծում չլինի։ Մենք էնպիսի իրավիճակում սկսեցինք ապրել, որ ծնունդների տոների փոխարեն սգո արարողություններն են շատացել․․․շատացել են սև լենտերը․․․բայց միևնույնն է չպետք է վհատությունը մեզ պատի ու այո՛ պիտի նշենք մեր կորյունների ծննդյան օրը, քանզի նրանց ծնունդով է, որ մենք գլուխներս խաղաղորեն դնում ենք բարձի վրա։

Շնորհավոր ծնունդդ Կորյուն։

Այս ծնունդիդ մաղթանքը մեկն է՝ առողջացիր շատ արագ։ Գիտենք, որ առողջանաս էլ շտապելու ես սահման, բայց կհիշես, որ ետ ես գալու ու մյուս տարի ծնունդդ շատ ճոխ ու հաղթանակած ենք նշելու, քանի քեզ նմաններն են նվիրելու բաղձալի լուրը, լուրը՝ հաղթանակի։

Понравилась статья? Поделиться с друзьями: