Ինչով է Արցախի նորընտիր նախագահը գնալու աշխատանքի. լուսանկարներ

ՀՀ վարչապետը պաշտոնավարման հենց առաջին օրվանից որդեգրել է հանրության հետ բաց հաղորդակցվելու քաղաքականությունը:

Նա ժողովրդին իր խոսքը հասցնում, այս կամ այն որոշման կամ իրադարձության մասին իրազեկում  է ֆեյսբուքյան գրառումների , տեսանյութերի կամ ուղիղ կապերի միջոցով, վերջերս նա նույնիսկ զանգահարում էր պատահականության սկզբունքով ընտրված բնակարաններ, զրուցում բնակիչների հետ՝ պարզելու համար , թե ինչպիսի իրավիճակում են նրանք :

ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջի հետևորդներն անհամբերությամբ սպասում են նրանից նորության՝ հատկապես վերջին շրջանում աշխարհում և մեր երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Փաշինյանի մոտեցումը կիսում են նաև Կառավարության այլ ներկայացուցիչներ ՝ իրենց կառույցին  առնչվող լուրերը ֆեյբուքյան եթերների միջոցով հանրությանը հասցնելով: Այդպիսի հրապարակումների կամ եթերների մասին յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնում մեկնաբանությունների միջոցով, որոնք, անշուշտ,  կարող են նաև քննադատական լինել:

Վարչապետն այսօր հրապարակել է մի լուսանկար հետևյալ մակագրությամբ .<<Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այս էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու։)>>: Լուսանկարում արծաթագույն մեքենա է: Գրառումից պարզ է դառնում, որ մեքնան սպասարկելու է Արայիկ Հարությունյանին, ով բոլորովին վերջերս ընտրվեց Արցախի նախագահ:

Понравилась статья? Поделиться с друзьями: