Ի՞նչ տեղի ունեցավ, երբ հարսանիքի ժամանակ Մանհեթենն ընկղմվեց խավարում

Էմմի Ռոզենթալն արդեն մոտեցել էր խորանին և պատրաստվում էր փեսացուին «այո՛» ասել, երբ Նյու Յորքի Plaza Hotel-ում հոսանքն անջատվեց։ Հանգամանքների բերումով զույգի հարսանիքի օրը համընկել է Մանհեթենի հոսանքազրկման օրվա հետ։

«Ոմանք սկզբում կարծում էին, թե դա դիտմամբ է արված՝ պահի հանդիսավորությունն ընդգծելու համար»,-ասել է հարսնացուի եղբայրը՝ Ջասթին Ռոզենթալը։

Բարեբախտաբար, երբ ներկաները հասկացել են, որ սրահն ընկղմվել է խավարում ոչ հանուն հատուկ էֆեկտի, իրավիճակը բառացիորեն իրենց ձեռքն են վերցրել։

«Գիտեք, երբեմն համերգների ժամանակ մարդիկ հանում են հեռախոսները և միացնում լուսավորումը։ Այստեղ ևս նույն բանը տեղի ունեցավ»,-հիշել է Ջասթինը։

Հեռախոսները զույգի և նրանց հյուրերի համար լուսավորություն են ապահովել, իսկ հետո արարողությունը շարունակվել է։ Հարսանիքի հրավիրված երաժշտական խումբը ևս ելք է գտել՝ օգտվելով գործիքներից, որոնք էլեկտրաէներգիա չեն պահանջում՝ սաքսոֆոն, թավջութակ և շեփոր։

«Դա անհավանական էր։ Յուրաքանչյուրը փորձում էր օգնել և անել իր ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի մենք չմոռանանք այդ գիշերը»,-ասել է Էմմին։

Երեկոն եզրափակվել է հարսանացուի եղբոր կողմից արված լուսանկարով, որում պատկերված է խավարի մեջ ընկղմված Նյու Յորքի փողոցների ֆոնին զույգի համբույրը։

Понравилась статья? Поделиться с друзьями: