Թուրքիան վտանգավոր հայտարարություններ է անում

Այն,որ յուրաքանչյուր լարումի ժամանակ Թուրքիան իր օգնությունը ոչ միայն առաջարկում է այլ նաև կիառում է Ադրբեջանի համար,դա նորույթ չէ,սակայն հիմա ամեն բան ավելի խորանում է։ Թուքրիան ավելի վստահ արտահայտություններ է անում ու դրանց մեջ սպառնալիքի դոզան մեծանում է։

Այսօր տարածվեց հոդված ՖԻՐԱԹ թերթում,որտեղ ասվում է,որ Թուրքիան Սիրիայից վարձու զինվորներ է ուղարկում Բաքու,որոնք ամսեկան կստանան 3,500 եվրո։ Հուլիսի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը իր ասուլիսի ժամանակ ասեց,որ պատրաստ են տրամադրել բանակ ի օգնություն Ադրբեջանի։

Վտանգավոր իադրություն է ու սա նման չէ առաջ տեղի ունեցած մեր կոնֆլիկտների հետ։ Այո,Թուրքիան միշտ է աջակցել իր եղբորը,բայց այսքան հստակ ուղերձներ,բաց տեքստեր,սպառնալիքներ,դեռևս չեն եղել։ Արդյո՞ք նաև սա կապված է Հայաստանի ցուցադրած դիմադրության հետ,որը նրանց համար եղել է անսպասելի,թե սա արդեն պլանավորած էր վաղուց։

Սա բարդ է դիտարկել,երբ պրոցեը դեռ շարունակվում է,սակայն առ այն,որ տարածաշրջանը մոդիֆիկացվելու է ու Հայաստանը այդտեղ կենտրոնական նշանակություն է ունենալու,դա անթաքույց երևում է։ Մնում է հուսալ,որ դրանք կլինեն ի նպաստ Հայաստանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: