Երևանյան ջահերով երթը լուսանկարներով․ ուշագրավ կադրեր

Այսօր՝ ապրիլի քսանչորսին, Հայոց ցեղшսպшնության հարյուր յոթերորդ տարելիցն է։ 107 տարի առաջ միլիոն ու կես հայ ցեղասպանվեց նրա համար, որ հայ է։

107 տարի շարունակ միլիոն ու կես հայի ոգին սավառնեց աշխարհով մեկ, քարերը և հողը խոսեցին ու պատմեցին այդ մասին, բայց Թուրքիան խուլ և կույր ձևանալով՝ շարունակում է ապրել և այսօր էլ հայտարարում՝ դա մտացածին է, նման բան չի եղել և չի կարելի ճանաչել մի բան, որը չի եղել։

Իսկ հայը կա, պիտի լինի և դեռ շատանա։ 107 տարի ամեն տարի ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցվում զոհվածների հիշատակին։

Ապրիլի քսաներեքին ավանդույթ դարձած ջահերով երթը միլիոն ու կես հայի հոգին լուսավորելուն, հանդարտեցնելուն և խաղաղեցնելուն է ուղղված։ Այս տարին բացառություն չեղավ և ապրիլի քսաներեքին երեկոյան իրականացվեց ջահերով երթը։

Երթին մասնակցել են հազարավոր մարդիկ և իրենց խոնարհումն արտահել իրենց զոհված եղբայրների և քույրերի հիշատակին։ Երեկ երեկոյան Երևանում իրականացված ջահերով երթը լուսանկարներով դիտեք նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: