Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, իսկ ժամանակը վախենում է բուրգերից

Քեոփսի մեծ բուրգը աշխարհի յոթ հրաշալիքներից ամենահինն է։ Քեփոս փարավոնի դամաբարանը կառուցվելիս ունեցել է 146․ 6 մետր բարձրություն։ Սակայն մինչև մեր օրեր հասնելը հսկան քայքայվել է։ Այժմ դրա բարձրությունը 138․8 մետր է։

Ամենայն հավանականությամբ, բուրգը կառուցվել է շուրջ 20 տարի։

Բուրգի միակ մուտքը եղել է հյուսիսային հատվածից՝ 16․63 մետր բարձրությամբ։ Այն, սակայն, չի պահպանվել։ Դա եղել է միակ մուտքը և, ըստ երևույթին, փակվել է քարե խցանով։

Զբոսաշրջիկներն այսօր բուրգ մուտք են գործում 17 մետրանոց խորշի միջոցով։ Ի դեպ, 820-ին Բաղդադի խալիֆ Աբդուլլահ էլ Մամունը խորշը 10 մետրով իջեցրել է ներքև։

Շատերին է հետաքրքրում՝ ի՞նչ կա բուրգի ներսում։ Բուրգի ներսում կառուցված է հուղարկավորության 3 սրահ։ Դրանք հաջորդում են միմյանց։

Բուրգի առեղծվածը մինչ այսօր բացահայտված չէ։ Նախ, շատերին տանջում է հարցը՝ ինչպե՞ս է այն կառուցվել։ Պատասխանը չգտնելով՝ հնագետները բավարարվում են տարածված վարկածով՝ ստրուկներն են կառուցել։ Սակայն որքան էլ այս վարկածն ամենահավանականը թվա, դժվար է պատկերացնելը, թե ինչպես կարելի է առանց ժամանակակից տեխնիկայի ավելի քան 140 մետր բարձրությամբ շինություն կառուցել։

Վարկածներից մեկի համաձայն՝ բուրգն իրականում օրացույց է, կարող է նաև կողմնացույց և թեոդոլիտ (երկրաբաշխական գործիք) լինել։

Իսկ գիտնականների մի մասն էլ պնդում է, որ այն կառուցել են, ոչ ավել-ոչ պակաս, այլմոլորակայինները։

Понравилась статья? Поделиться с друзьями: