Երեք անգամ մահանալուց պրծա․ ի՞նչ է պատմում պատերազմից վերադարձած զինվորը

Այս օրերին շատ զինվորներ զորացրվում և տուն են վերադառնում։ Վերադարձող գրեթե բոլոր զինվորներն էլ ունեն իրենց տպավորիչ ու ֆանտաստիկ պատմություններն այն մասին, թե ինչպես են կարողացել ողջ մնալ, քանի որ նրանց զինծառայության շրջանը համընկել է պատերազմի հետ։

Վերադարձող զինվորների ընկերներից շատերն անմահացել են մարտի դաշտում։ Վերադարձող տղաներից է նաև Նարեկը, ով պատմում է, որ երեք անգամ կարողացել է փրկվել մահից, ընդ որում, դեպքերից մեկն էլ հենց Նարեկի ծննդյան օրն է եղել։ Նարեկի մայրը՝ տիկին Գայանեն, պատմում է, թե ինչ դժվարությունների, հոգեկան ապրումների միջով են նրանք անցել պատերազմական օրերին։

Նա նույնիսկ ասում է, որ Նարեկի զանգերի ժամանակ երբեմն այնքան էին հուզվում, որ չէին կարողանում միացնել և պատասխանել մարտի դաշտից զանգող իրենց զավակին։

Նարեկը վարորդ է եղել մարտերի ժամանակ՝ երբեմն փրկելով նաև ընկերներին։ Նարեկի ֆանտաստիկ պատմությունների և այլ մանրամասների մասին առավել մանրամասն՝ կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: