Երգի պրեմիերա . «Սեր իմ».Քրիստինե Պեպելյան եւ Սարգիս Եղիազարյան . տեսանյութ

Ընդամենը ժամեր առաջ երգչուհի Քրիստինե Պեպելյանն ու երգիչ Սարգիս Եղիազարյանը հրապարակել են մի նոր , շատ զգացմունքային երգ: «Սեր իմ». այսպես է կոչվում երգը, այն հենց սիրո մասին է, տաղանդավոր երգչուհու և նույնքան տաղանդավոր երգչի կատարումը շատ է դուր եկել հետևորդներին :

Երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, իսկ խոսքերը հեղինակել են Անահիտ Մխիթարյանն ու Ռազմիկ Ամյանը, ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է: Տեսահոլովակում գերակշռում են նուրբ գարնանային գույները, որոնք լրացնում են երգի մեղեդայնությունը:

Երգի մասին արդեն կան բազում դրական մեկնաբանություններ, երգն անպայման հիթային կդառնա: Քրիտինե Պեպելյանի կյանքի ամենակարևոր իրադարձության մասին բոլորն իմացան. Արեգը լույս աշխարհ եկավ ՝ փոխելով ամեն բան: Քրիստինեն, ով նաև դասավանդում է Կոնսերվատորիայում, իր հարցազրույցներից մեկում նշել է , որ որդու ծննդից հետո նա շատ երկար չի մնացել տանը և աշխատանքի է գնացել:

Արեգի դաստիարակությամբ մեծմասամբ երգչուհին է զբաղվում, նրա մայրը նույնպես օգնում է: Հայ երգչուհիներից շատերն են մայրանալուց հետո տևական ժամանակ դադարեցրել բուռն ստեղծագործական կյանքը, սակայն Քրիստինեի դեպքում ամեն բան կարծես մի փորք այլ է :

Понравилась статья? Поделиться с друзьями: