Երբ ես հայտնի դարձա, նույնիսկ դրամ չունեի, որ տրանսպորտ նստեի․ Հասմիկ Կարապետյան

Հասմիկը ասում է, որ կապ չունի մեծացել է, մեկ է ինքը գտնված երազի աղջնակն է իր բնությամբ։

Իր ռոմանտիկ բնությունը ավելի շատ ընկալում էր հայրիկը քան մայրիկը։ Ըստ Հասմիկի պապայի գեներն են աշխատել։ Հասմիկը խոստովանում է, որ  հոլովակները երգերով կային արդեն, բայց նույնիսկ լումա չուներ տրանսպորտ նստեր։

Հանրայնությունը ինձ չձևափոխեց, չձևախեղեց։ Մինչև ամուսնուն հանդիպելը, Հասմիկը ասում է քարուքանդ ճանապարհի վրա էր, Շանթը եկավ ու սարքեց այդ քարուքանդ եղած հոգին։ Շանթը Դեթրոիդից էր ու հանդիպել մեկին այդքան հեռու, անհավատալիների շարքերից էր։

Շանթը ֆանն է եղել Հասմիկի նույնիսկ մինչև հանդիպելը։ Դերհովան է պատճառ դարձել , որ Շանթի հետ հանդիպի։ Շանթը գրում է, շփվում ենք ֆան-երգչուհի մակարդակով, հետո ընկերական դարձավ զրույցը ու սկսեց ջերմանալ էդ ամենը։ Շանթը բաց էր ու ես զգացի դա, ես էլ եմ էդպիսին ու երևի դա ձգեց մեզ իրար։ Հետո սկսեցինք խոսել սկայպով ու շարունակվեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: