Եվս մեկ Ռեջեփ Թայիփ Էրդողան է հայտնվել Թուրքիայի քաղաքական դաշտում

Օրերս Թուրքիայի լրահոսը ողողվեց լուրով, ըստ որի՝ Թուրքիայի քաղաքական դաշտում ևս մեկ Ռեջեփ Թայիփ Էրդողան է հայտնվել։ Էրդողանը քսանչորս տարեկան է։

Նրա մասին հանրությունն իմացավ, երբ թուրք երիտասարդ տղան որոշում կայացրեց մուտք գործել քաղաքական դաշտ։ Շատերն են զարմացած, ոմանք ուրախացած և սատարում են երիտասարդ քաղաքական գործչին։

Տղան՝ ինքը, պատմում է, որ լույս աշխարհ է եկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանտարկվելուց երկու օր անց։ Պատմում է, նաև, որ հայրը շատ էր հավանում Էրդողանին և երբ ծնվել է որդին, որոշում է կայացրել հենց նրա անունով էլ անվանակոչել որդուն։

Եվ քսանչորս տարի անց Էրդողանը կարծես սկսում է քայլել նախագահ Էրդողանի հետքերով։

Առաջիկա ընտրություններին երիտասարդ Էրդողանը ցանկանում է առաջադրվել և խոստանում, որ ընտրվելու դեպքում զբաղվելու է երիտասարդների խնդիրներով։ Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: