«Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս․․․»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակությունից՝ զանգվածային ծեծկռտուքից հետո ամբիոնին է մոտեցել Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը, իրապես, անչափ վրդովված էր, քանզի միջադեպը ծավալվել է երկրի ղեկավար օղակի նիստին։

Դիտելով տեսագրությունը՝ Փաշինյանը նկատել է՝ դատապարտելի միջադեպն ամբիոնից դուրս է ծավալվել։ Իսկ ինչո՞ւ է ամբիոնից ելույթ ունենալիս, Սասուն Միքայելյանին ընդառաջ գնացել։ Չէ որ, հնարավոր է, Միքայելյանը ցանկացել է դուրս գալ դահլիճից։

Փաշինյանը տեղի ունեցածը սադրանք է որակել՝ նշելով՝ Մարուքյանի թիմը ցանկանում է իրենց քիլլերներ ներկայացնել հանրության առաջ։ Փաշինյանը նշել է՝ իրենց ամեն օր բռնանում են ռոբա-սերժական բանդայի կողմից։ Նա նշել է՝ քանիցս է պարտվել, բայց իր կամքն ամուր է ու չի ստացվելու։

Փաշինյանի խոսքով՝ այն պադյեդզներում, որտեղ իրենց կփորձեն ծեծել, նրանք ասֆալտներին կպառկեցնեն։ Ոչ ոք իրավունք չունի վերցնել իշխանությունը մարդկանց ձեռքից, ում ընտրել է ժողովուրդը։

Տեղի ունեցածը քստմնելի սադրանք է, մեր և իմ ամենամեծ պարտությունը հեղափոխությունից հետո. Փաշինյան

Տեղի ունեցածը քստմնելի սադրանք է, ես դատապարտում եմ նաև էն, որ մենք տրվում ենք սադրանքների. ՓաշինյանՆրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, հանել հավասարակշռությունից. ՓաշինյանԱյսօր տեղի ունեցածը մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունն է հեղափոխությունից հետո. Փաշինյան

Опубликовано Ազատություն ռադիոկայան Пятница, 8 мая 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: