Եթե ուզում եք ինքնուրույն սովորել անգլերեն,ապա հետևեք այս 3 յութուբյան ալիքներին

անգլերեն

Անգլերենն այն լեզուն է,որի իմացությունը դռներ է բացում դեպի աշխարհ,սակայն գլոբալիզացիայի դարաշրջանում,անգլերենի չիմացությունը խոչնդոտ է աշխատանք գտնելու,կրթություն ստանալու և մի շարք այլ հարցերի համար։

անգլերենՄեզանից շատերը բախվում են մի շարք խնդիրների հետ,երբ փորձում են սովորել լեզուն։ Երբեմն մենք կուտակում են ինֆորմացիա,լեզվական պաշար,որը կիրառելի չէ խոսակցական անգլերենում,երբեմն չի լինում հնարավորություն և ազատ ժամանակ հաճախել կրկնուսույցի մոտ,բայց եթե կա ցանկություն,ապա ամեն բան հաղթահարելի է։

Շատերին հետաքրքրում է,թե արդյո՞ք հնարավոր է ինքնուրույն սովորել լեզուն։ Պատասխանը միանշանակ է՝այո։ Կան բազմաթիվ հետաքրքիր ալիքներ,որոնք կսովորեցնեն ձեզ անգլերեն՝անվճար։ Հմտությունները զարգացնելու համար,խորհուրդ է տրվում նաև դիտել անգլերեն լեզվով ֆիլմեր և հաղորդումներ։ Եթե ցանկանում ենք ծանոթանալ լեզվի նրբություններին,սովորել քերականություն և ազատ խոսել սիրելի լեզվով,ապա գտեք ձեզ համար օն-լայն հարթակում ուսուցիչներ։

անգլերեն

1.Պոլինա Չերվովա

Պոլինան սովորեցնում է արտահայտություններ,անհրաժեշտ բառեր որոնք կիրառելի են խոսակցական անգլերենում։

2․Դմիտրի Պետրով

Դասերը բաղկացած են 16 մասից։ Դասերը ինտերակտիվ են, որը հեշտացնում է նյութի ընկալումը:

3. Oքսանա Դոլինկա

Օքսանայի վիդիոշարքերում կան նաև լսողական վարժություններ,որոնք կօգնեն բարելավել ձեր լսողական հմտությունները։

Понравилась статья? Поделиться с друзьями: