Եթե Խոսրովի արգելոցի բոլոր ծառերը կտրենք ու ծախենք, ՀՆԱ-ն ու արտահանումը կաճեն․․․

Ամուլսարի հետ կապված խոսակցությունները և այդ հանքիտարատեսակ վերաբերյալ քննարկումնները և անհամաձայնությունները շարունակվում են։

Ամուլսարը վաճառել-չվաճառելու հարցը մնում է վիճելի և առաջ է բերում հանրության դժգոհությունը։ Այս ամենն արդեն տարիներ շարունակ է, ինչ ընթանում է։

Այս մասին օրերս գրառում է կատարել նաև Սամվել Մարտիրոսյանը և հարցի շուրջ հայտնել իր տեսակետը։ Նա մասնավորապես գրել է․ «Ամուլսարի հարցի հետ կապված մի բան ասեմ։

Եթե Խոսրովի արգելոցի բոլոր ծառերը կտրենք ու ծախենք, ՀՆԱ-ն ու արտահանումը նույնպես կաճեն։ Մատենադարանի պահոցների վաճառքն էլ նույն հիանալի ազդեցությունը կունենա տնտեսության վրա։ Հեյ գիտի, թե քանի սենց հիանալի տարբերակներ էլի կան»։

ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներից մեկը ցանկացել է նշել, որ եթե մի բանի վաճառքը շահույթ պետք է բերի (խոսքը մեծ շահույթի մասին է), դա չի նշանակում, որ այն անհապաղ պիտի վաճառել։

Понравилась статья? Поделиться с друзьями: