Դրա ժամանակը չի, դու երեխեք, ամուսին ունես․․․ Լիլիթ Մուրադյան

Լիլիթ Մուրադյանն այն սիրված հաղորդավարուհիներից է, ով վերջին տարիներին սկսեց նաև բլոգերությամբ զբաղվել։ Լիլիթը սիրում է ժամանակն անցկացնել ինսթագրամյան տիրույթում, որտեղ բացի ժամանակ անցկացնելուց նաև վաստակում է։

Լիլիթը հազարավոր հետևորդներ ունի, որոնց հետ ամեն օր կիսվում է իր առօրյայի մանրամասնությամբ և խորհուրդներ տալիս, տարատեսակ թեմաներով  քննարկումեր կազմակերպում և ինչու ոչ՝ նաև խորհուրդներ հարցնում։

Այս անգամ Լիլիթ Մուրադյանը կրկին քննարկում է առաջ քաշել՝  կարևոր թեմատիկայի վերաբերյալ։ Հաղորդավարուհին մասնավոապես գրել է․ ««Համբերի՝ մի քիչ մեծանան, հիմա դրա ժամանակը չի, երեխային խնամի, քեզանով հետո կզբաղվես, անիմաստ ինչ ես գումար ծախսում, երեխեքի համար առ, քեզ համար հետո կառնես, հիմա ընկերներով դուրս գալու ժամանակը չի՝ դու երեխեք, ամուսին ունես, աշխատելն ա կարևոր, թե՞ երեխեքը»

ու էսպես անվերջ ու միշտ երկրորդ էլ չէ, անգամ երրորդ տեղում ենք դնում մեզ, մեր «ես»-ը ու մեր անձը, ո՞վ ենք մենք, ի՞նչի համար ենք եկել այս աշխարհ, ո՞ր ոլորտում ենք մեզ լավ զգում, ի՞նչն է մեզ հաճույք պատճառում,

ու մեզանից շատ շատերն այդպես էլ չեն հասցնում բացահայտվեն մինչև վերջ ու օգտագործեն իրենց հնարավորությունները մինչև վերջ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: