«Գարո՛ւն, շուտ արի»․ Գագիկ Սուրենյանը կարծես հոգնել է ցրտաշունչ օրերից․ ի՞նչ նոր մանրամասմեր է հայտնում նա

Եղանակային կանխատեսումների վերաբերյալ տեղեկատվությունն այսօր առաջնայիններից մեկն է։ Շատերն արթնանալուն պես ցանկանում են աչքի անցկացնել օրվա լրահոսը և որոնելով եղանակային կանխատեսումները՝ առաջինն են ընթերցում այդ մասին։

Քանի որ գրեթե ամեն բան կախված է հենց եղանակից․ մազերի հարդարում, հագուստի ընտրություն և այլ տարատեսակ փոքր ու մեծ պլանավորումներ։ Վերջին շրջանում սովորական է դարձել լսել բնության մեջ տեղի ունեցող անոմալ փոփոխությունների մաիսն։

Եղանակն ամբողջովին ծայրահեղ դրսևորումներ է սկսել ունենալ, օրինակ՝ Ցուրտ ձմռանը կարող է ամառվա պես տաք լինել և հակառակը։

Եվ ահա Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ այն բարձրանում է 3-6 աստիճանով։ Հունվարի երեսունմեկից սկսած սպասվում են առանց տեղումների և արևոտ եղանակ։

Սուրենյանը նաև մի լուսանկար է հանրայանցրել, որտեղ ինքն աղբյուրից ջուր է խմում։ Լուսանկարին կից նա գրել է․ «Գարո՛ւն, շուտ արի»։ Օդերևութաբանության պետը կարծես հոգնել է ցրտաշունչ օրերից։

Понравилась статья? Поделиться с друзьями: