Եղանակային «աստված» Գագիկ Սուրենյանը նորություն ունի․ նա նոր պաշտոն է ստանձնել՝ նշանակվելով ՇՄՆ հիդրոմետի տնօրենի տեղակալ։ Լավ լուրը նա հաստատել է Շամշյանի հետ զրույցում, ապա զետեղել իր ֆեյսբուքյան էջում։
Գագիկ Սուրենյանը նշել է՝ բարձր պաշտոնն իր համար որքան ոգևորիչ, այդքան էլ պարտավորեցնող է, քանզի Սուրենյանն իրեն պարտավորված է զգում բարեխղճորեն իր աշխատանքը կատարել՝ գիտակցությամբ, որ այն շատ կարևոր է հանրության ու տնտեսական կայուն զարգացման համար, քանզի խորը մտածելով՝ այն կապ ունի բնակչության առողջություն և ունեցվածքի պահպանման հետ։
Շնորհավորում ենք Գագիկ Սուրենյանին՝ այս նոր պաշտոնն ստանձնելու համար, քանզի սա կարևորագույն ձեռքբերում է նրա համար։
Ինչ խոսք նաև ողջ հանրության համար, քանզի բոլորն անհամբերությամբ են սպասում՝ ինչ կասի Սուրենյանն այս կամ այն իրավիճակում, բոլորը հղում են կատարում նրան և լսում նրա խորհուրդները։