Բժիշկն ասել էր՝ երբեք երեխա չես ունենա․ Արամեն պատմել է, թե ինչ առեղծվածային երազներ է տեսել

Օրերս սիրված երգիչ Արամեն հյուրընկալվել էր հաղորդավարուհի, լրագրող Ամալյա Հովհաննիսյանին։ Արամեն հետաքրքիր զրույց է ունեցել։

Նա անկեղծ է եղել և որոշակի մանրամասներ հայտնել իր կյանքից։ Պարզվում է՝ բժիշկը երգչին հայտնել էր, որ նա երբեք երեխաներ չի կարող ունենալ ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Բայց ինչպես գիտեն բոլորը՝ Արամեն այսօր երկու երեխաների հայր է։

Այդ մասին մի բժիշկ գաղտնի ձևով հայտնել էր նաև երգչի կնոջը՝ Աննա Թովմասյանին և հորդորել կառուցել իր կյանքը այլ տղամարդու հետԱրամեին նման ձևաչափում հազվադեպ կարելի է տեսնել։

Երգիչը բավականին անկեղծ է եղել և հայտնել, որ ինքը հավատում է հրաշքներին, քանի որ իր կյանքում դա տեղի է ունեցել և իր երկու երեխաներն իսկապես հրաշքով են լույս աշխարհ եկել։ Երգիչը նաև պատմել է, որ ինքը նաև երազ է տեսել։ Երազում եկեղեցում ապագա դստեր անունն է գրվել՝ Աննա Մարիա։

Ամուսինները դստերը հենց այդ անուն էլ շնորհել են։ Զրույցի ուշագրավ մանրամասները դիտեք վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: